Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձագետներին ներկայացվեց ուսումնական անդրանիկ ձեռնարկը
Ապրիլի 21-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» թեմայով կոնֆերանս, որին ներկա էին դատական, դատախազական, փաստաբանական, փորձագիտական, բուհական, ինչպես նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: Այնուհետև խոսքը տրվեց «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» գիտական թեմայի ղեկավար, ՀՀ կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանին: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նշված վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, որի համանմանը ՀՀ-ում դեռևս չէր ձեռնարկվել:
Հիմնական ելույթներով հանդես եկան ձեռնարկի համահեղինակներ Գայանե Սահակյանը և Դիանա Ջավադյանը: Արծարծվել են թեմային առնչվող կարևորագույն հարցեր, այն է՝ դատական փորձաքննության էությունը, փորձաքննության նշանակումը քաղաքացիական դատավարությունում, փորձագետի եզրակացության գնահատման առանձնահատկությունները ՀՀ-ում և մի շարք արտասահմանյան երկրներում: Ելույթներից հետո տեղի ունեցան մասնագիտական քննարկումներ, հրավիրվածների կողմից տրվեցին բազմաբնույթ հարցեր, նշվեց ձեռնարկի կարևորությունը և արդիականությունը:
28 Դեկտեմբեր 2016